Ինչպես վարչապետ Փաշինյանը ծաղրեց Սերժ Սարգսյանին

 

«Ես սխալվեցի, Նիկոլը ճիշտ էր». հենց այս խոսքերն էր ասվում Սերժ Սարգսյանի հրաժարականի դիմումի մեջ, երբ ապրիլի 23-ին նա հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից:

Դրանից հետո այս խոսքերը կարծես թե դարձել էին թևավոր խոսքեր շատերի համար, սակայն շատերի համար անսպասելի էր դրանք լսել ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երկու անգամ ստանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Առաջինը եղել է Հայաստանի կառավարման նախագահական համակարգում՝ 2007 թվականի ապրիլի 4-ից 2008 թվականի ապրիլի 9-ը։

Վարչապետի պաշտոնում նա երկրորդ անգամ հայտնվեց Հայաստանի խորհրդարանական համակարգում։

2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային Ժողովը ձայների 77 կողմ և 17 դեմ քվեարկությամբ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց նախորդ 10 տարում երկիրը ղեկավարած Սերժ Սարգսյանին։

Համաժողվրդական ընդվզման արդյունքում (Թավշյա հեղափոխություն) 6 օր անց՝ ապրիլի 23-ին նա հրաժարական տվեց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ