Ռուսական հայտնի «Голос» նախագծի «կույր» լսումների ժամանակ բեմ է դուրս եկել նախագծի վարող Դմիտրի Նագիևի հայազգի նմանակը։
Շրջվելուց հետո ապշած ժյուրին մի պահ նույնիսկ չի հասկացել, թե ինչ է կատաարվում: Ելույթից հետո երգիչը հայտնել է, որ ինքը ծագումով Սիրիայից է, անունը` Ժան Օսյանը։
Իրեն «կորցրած» Նագիևը նշել է, որ ինքը «բազմացել է»։ Ժան Օսյանը կատարել է հանրահայտ «Unchain my heart» երգը։
Ժանի ելույթի տեսագրությունը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: