Թուրքիայի քիմիական գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Թուրքիայում՝ Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Արնավութքյոյ շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել տեղի քիմիական գործարաններից մեկում:

Այս մասին հաղորդում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։

Նշվում է, որ դեռևս անհայտ պատճառներով բռնկված հրդեհը կարճ ժամանակում տարածվել է գործարանի բոլոր 3 հարկերով։

Կրակի մարման աշխատանքներին մասնակցում է 40 ջրցան մեքենա և 129 հրշեջ-փրկարար։

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ