Արաբ երգչուհին հիացրել է հանդիսատեսին հայերեն կատարումով

Լիբանանյան հայտնի MTV հեռուստալիքի եթերում հայտնի արաբ երգչուհու հիանալի կատարմամբ հնչել է «Սարերի հովին մեռնեմ» հայկական ժողովրդական երգը:

Թոք շոուի եթերում կենդանի կատարումից առաջ արաբ երգչուհու և հաղորդավարի միջև փոքր  երկխոսություն է կայացել:

«Դուք բոլորդ գիտեք, որ արդեն երկար տարիներ է՝ հայերն ու ադրբեջանցիները պատերազմում են»,- սկսել է իր ելույթը երգչուհին:

Սակայն շոուի հաղորդավարն արագ ընդհատել է նրան՝ կեսկատակ հայտարարելով՝ «Ես հայերի կողմից եմ»:

Արաբ երգչուհու հայերեն կատարումը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ