Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լավ բաներ էլ են կատարվում: Դերասանի կյանքը շատ հարուստ կյանք է, պարզվում է: Արվեստը ճաշակ է, ճաշակ: Կա ճաշակ՝ արվեստ կա:
Լացկան եմ. ամեն չնչին բանից վիրավորվում, լացում եմ. առանց պատճառի էլ եմ լացում…
Համը հանում եմ արդեն. էսքան ապրելն ո՞ւմ է պետք։ Հոգնել, հոգնեցրել եմ, ամեն ինչ իր ժամանակն ունի, չէ՞: Մահն էլ պիտի ժամանակին գա, չի գալիս:
Փոքր ազգը պետք է ինքն իրեն գովի, ինքն իրեն բարձրացնի անընդհատ: Փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ լինի, ծնվի այդ մարդը: Օգնեք
Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված: Դրա մասին եմ մտածում, որ միտքս տեղում լինի, բեռ չդառնամ որևէ մեկի համար, ցավ չդառնամ… Բաներ կան, որ չեմ կարողանում ինձ ներել. բաներ, որոնք պիտի չարվեին, կամ որոնք պիտի արվեին…
Մարդն ուզի-չուզի, կյանքում սխալներ է անում: Հետո շուռ է գալիս, ասում` ինչի՞ արեցի այդ բանը, տառապում, տանջվում է: Չես կարողանում մոռանալ քո արած սխալը, ուտում ես քեզ…բայց ինչո՞ւ: Ամենավատ մարդն իր վատ արարքը չի կարող մոռանալ, չտառապել: Չի կարող:
Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու և գործելու: Իմ մեջ չափազանց շատ է հայությունը՝ ինչո՞ւ պիտի գնայի ռուսական բեմում ռուսների համար խաղայի: