Գոհար Ավետիսյանը հայտնի դարձավ, երբ համացանցում տարածվեցին նրա դիմահարդարման տեսանյութերը, որտեղ անհավանական փոփոխությունների էր ենթարկում աղջիկներին:
«Ես տաս-տասներկու տարեկան էի, երբ թաքուն մայրիկիս շպարվելու պարագաները վերցնում էի, մայրս էլ միշտ զարմանում էր, թե ուր է կորում իր կոսմետիկան:
Արդեն տասնհինգ տարեկանում սկսեցի դիմահարդարել ընկերուհիներիս և հարազատներիս:
Երբ ընդունվեցի տնտեսական համալսարան, իմ տաղանդը գնահատեցին համակուրսեցիներիս, հետո էլ նրանց ընկերուհիները և ծանոթները:
Ես սիրում էի այդ գործը, բայց երբեք չէի կարող մտածել դիմահարդարի կոչման մասին և որ այն կդառնա իմ կյանքի մի մասը:»,-հայտնել է մի աանգամ Գոհարը հարցազրույցի ժամանակ: