Ինչու ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ․ Լավրովը մեկնաբանել էր պատճառները

Ինչպես հայտնի է, որ  ԱԺ ընդդիմադիր  պատգամավորներն արդեն մի քանի ժամ է չեն կարողանում  մտնել Ստեփանակերտ։ Անցակետում նրանց թույլ չեն տալիս։

Ընդդիմադիր պատգամավորներն անգամ  Արայիկ Հարությունյանի հետ կապվել չի հաջողվել, ամենայն հավանականությամբ Հարությունյանը հեռախոսն անջատել է, անհասանելի է: Իսկ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն հայտնել է, որ փորձում են խնդիրը հասկանալ:

Ավել վաղ հայտնել էինք, որ  ոչինչ չի կարող խանգարել ԱԺ պատգամավորների մուտքը Ստեփանակերտ, բացառությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական կողմի։ Մեր տեղեկություններով  հենց ռուսական կողմն է խոչընդոտում ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Ստեփանակերտ։

Ի դեպ,  այն մասին, թե ինչը կարող էր խանգարել հայ պաշտոնյաների մուտքը Արցախ, դրա մասին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտնել է դեռևս 2021 թվականի հունվարին։

Լավրովի խոսքերով ոչինչ չի կարող խանգարել Արցախի և Հայաստան ժողովուրդների կապին, դրան դեմ չէ անգամ Ադրբեջանական կողմը, իսկ ինչ վերաբերվում է պաշտոնյաներին, ապա թույլատրելի է նաև Հայաստանի պաշտոնյաների կապը Արցախի հետ, եթե  դա  կրում է մարդասիրական բնույթ։ Սակայն Լավրովի խոսքերով անընդունելի է Արցախում հայ պաշտոնյաների կողմից բավականին քաղաքականացված հայտարարությունները, ինչը կարող է լարել իրավիճակը, և  ավելի լավ է դրանից խուսափել։

Եվ հավաբնաբար սա է պատճառը, որ ռուսական կողմն արգելել է  ընդդիմադիր պատգամավորների մուտքը Ստեփանակերտ, քանզի ոչ  ոքի համար էլ գաղտնիք չէ, որ հայրենասեր խաղացող ընդդիմադիր պատգամավորները շատ  հաճախ են հանդես գալիս ծայրահեղական հայտարարություններով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ