«Որտեղ բռնեմ, կանաչապատելու եմ» — Մկրտիչ Արզումանյան

Մկրտիչ Արզումանյանը սովորել է Գյումրու թիվ 23 ռուսական դպրոցում,այնուհետև երկրաշարժից հետո տեղափոխվել  թիվ 14 դպրոց։1993 թվականին ընդունվել է  պետական ճարտարագիտական համալսարան։

Համալսարանում սովորելու տարիներին՝ երրորդ կուրսից ընդգրկվել է ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ՈՒՀԱ թիմում, որից հետո էլ ձևավորվել է «Նոր ալիք» ՈւՀԱ-ի խումբը։ Թիմերի լավագույն խաղացողների հիման վրա կազմավորվեց «Армянский проект» ՈՒՀԱ-ի թիմը՝ Հայաստանի ՈՒՀԱ-ի հավաքականը։

Այդ տարիներին նրան սկսեցին սիրել և հետևել նրա բոլոր խաղերին։Նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում և ստացել է վաստակավոր արտիստ կոչումը։

Աշխատել է որպես դերասան, հեռուստահաղորդավար, սցենարիստ, պրոդյուսեր, ինչպես նաև ռեժիսոր։Հումորիստը  իր ինստագրամի էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել. «Որտեղ բռնեմ, կանաչապատելու եմ»։

 

Spread the love
  •   
  •   
  •