Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
Մեր օրերի Սայաթ-Նովա և Շերամ երգողները
Ինչ-ինչ, բայց արդեն անտանելի է դառնում եթերից հնչող մեր ժողովրդական, գուսանական երգերի խեղաթյուրված կատարումներ լսելը: Ոչ մի պարագայում չի կարելի կեղծ նոտաներով, ձևափոխված, աղավաղված տեքստերով Շերամ, Սայաթ-Նովա, Կոմիտաս երգել:
Նրանց ստեղծած գոհարները սրբագրված են դարերի ու տարիների ընթացքում, և ոչ ոք իրավունք չունի մեր ազգային հարստություն համարվող գուսանական և Ժողովրդական երգերը խեղաթյուրելով ձևել և իր «հագով» դարձնել:
Եթե նման խայտառակությունը եթեր է գնում, արդեն կասկածում եմ, որ երաժշտական խմբագիրներ կան, կամ էլ՝ իրենց տեղում չեն, այլապես վերահսկողությունից այս խայտառակությունը չէր կարող դուրս մնալ:
Մեր երեխաները ձեզնո՞վ պետք է ճանաչեն Սայաթ-Նովա, Շերամ, Կոմիտաս և այլ մեծությունների… Ձեզանո՞վ պետք է մատաղ սերնդի մեջ երաժշտական ճաշակ ձեւավորվի: Անհարմար է, վերջ տվեք, դադարեցրեք այս մեյմունությունը և վերջ…
Մեր օրերի Սայաթ-Նովա և Շերամ երգողներըԻնչ-ինչ, բայց արդեն անտանելի է դառնում եթերից հնչող մեր ժողովրդական, գուսանական…
Posted by Gagik Surenyan on Saturday, March 16, 2019