Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում րոպեներ առաջ Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթեց ռուս բռնցքամարտիկին եւ նվաճեց չեմպիոնի կոչումը:
Քիչ անց ռինգ դուրս կգա նաեւ Անի Հովսեփյանը:
Այս մասին հայտնում է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան՝ ֆեյսբուքյան իր էջում ներկակայացնելով նաեւ Անուշ Գրիգորյանի հաղթական էմոցիաները՝ տեսանյութով:
Առաջնությունն ընթացել է Վլադիկավկազում:
Հաղթական էմոցիաներ… Վլադիկավկազում հնչեց ՀՀ պետական օրհներգը՝ ի պատիվ Եվրոպայի 18-22 տարեկանների նորընծա չեմպիոն Անուշ Գրիգորյանի
Posted by Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա / Boxing Federation of Armenia on Sunday, March 17, 2019