Տիֆանին ակտիվ կյանքի կողմնակից է, սիրում է պարել եւ ընկերների հետ զբոսնել: Նրանց, ովքեր նույնպես տառապում են «Բենջամին Բաթոնի հիվանդությամբ», նա խորհուրդ է տալիս չներփակվել, այլ իրենց սիրտն աշխարհի առաջ բացել:
«Թող ձեր կողքին լինեն ձեր ընտանիքը եւ ընկերները, որպեսզի կարողանաք ուրախանալ կյանքով»,- նշում է նա:
Տիֆանին «Բենջամին Բաթոնի հիվանդությամբ» ամենածեր պացիենտն է: Նրա հասակը մոտ 135 սմ է, իսկ քաշը՝ ընդամենը 26 կգ:
Կնոջ մազերը թափվում են, սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: Նա, սակայն, չի վհատվում. զբաղվում է յոգայով եւ կառավարում մոմերի վաճառքի ընկերությունը: