«Քաղաքական հաշվարկը սխալ եք վերցրել». Վահագն Խաչատրյան

«Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«5-րդ շարասյունը ինչո՞ւ է իր ռեսուրսը հանել, որովհետև հասկանում են, որ Ռուսաստանի դերը գնալով նվազում է Արցախի կարգավորման հարցում: Որովհետև ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Արցախի հարցը լուծվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որտեղ Ռուսաստանի դերը նվազում է: Եվ ինչո՞ւ հենց Միշելի հետ հանդիպումից մի օր առաջ միտինգ են անում նրա համար, որ Հայաստանի դիրքերը փորձեն նվազեցնել և իրենց նվիրվածությունը հայտնեն Ռուսաստանին:

Եվ ինչպես իրենց քաղվերլուծաբաներն էին մեկնաբանում, որ Ուկրաինայից հետո անցնելու են Հայաստանին և մի ժամվա մեջ Ռուսաստանը վերցնելու է իշխանությունը:

Տղե՛րք, քաղաքական հաշվարկը սխալ եք վերցրել: ՀՀ-ն չի մտնելու Միութենական պետության մեջ և Արցախի հարցը լուծվելու է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, որը ի շահ մեզ է լինելու, այ էդ ժամանակ հնարավոր կլինի Շուշին և Հադրութը հետ բերել: Սա իմ անձնական տեսակետն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ