«Աֆրիկայում առյուծ որսալիս վնասվածք չստացավ, Ծաղկաձորում դահուկ քշելիս՝ ստացավ»․ Ո․ Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․

«ԱՖՐԻԿԱՅՈՒՄ ԱՌՅՈՒԾ ՈՐՍԱԼԻՍ ՎՆԱՍՎԱԾՔ ՉՍՏԱՑԱՎ, ԴԱՀՈՒԿ ՔՇԵԼԻՍ՝ ՍՏԱՑԱՎ

Այսօր առավոտ մտածում էի՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կմասնակցե՞ն ապրիլի 5-ի հանրահավաքին, թե՝ ոչ։ Այսօր տեղեկացրին, որ Ռ․ Քոչարյանը մի շաբաթ առաջ Ծաղկաձորում դահուկ քշելիս վնասվածք է ստացել։

Ամեն ինչ կարող է պատահել, Ռոբերտ Քոչարյանը Աֆրիկայում առյուծ որսալիս վնասվածք չստացավ, իսկ Ծաղկաձորում դահուկ քշելիս՝ ստացավ։ Եթե վնասվածքը լուրջ լիներ, հիվանդանոց կդիմեր։

Մի շաբաթն էլ քիչ ժամկետ չէ ապաքինվելու համար, բայց ինչպես նման դեպքերում բժիշկներն են ասում՝ ապաքինման գործընթացի արագությունը նաև ապաքինվողի կամքից և ցանկությունից է կախված»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ