«Մի արեք, Աստծո սիրուն… Գոնե հանուն Արցախի մի արեք…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուզում են առաջնորդը գնա դահուկ քշելու, օրվա թոփ լուր դարձնեն հատ ոտքը վնասելը, թիմի մնացած մասն էլ Երևանում շորորալով քայլի ու բարձրախոսով հայտարարի, թե բա՝ ազգովի հավաքվենք, Արցախը փրկենք, ու ժողովուրդն էլ հավատա, որ փրկո՞ւմ են։

Կամ այսպիսի տեսարանի դեպքում Արցախի վտանգի լրջություն է ընկալվելո՞ւ։

Բա վերահաս վտանգի մասին խոսողը դահուկ քշելու ժամանակ կունենա՞, -կհարցնի միջին վիճակագրական քաղաքացին…
Իսկ իրականում, այո՛, Արցախը փրկել է պետք։ Բայց ինչպես հայրենիքի փրկություն բառն արժեզրկեցին, հիմա էլ Արցախի փրկություն եզրույթն է ծաղրի առարկա դարձվում…

Մի՛ արեք, Աստծո՛ սիրուն… Գոնե հանուն Արցախի մի՛ արեք…»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ