«Մերսումներ, շոգեբաղնիք, շոփինգ, Ծաղկաձոր դահուկ քշելու, Հայրենիքը փրկել (եթե եղանակը բարենպաստ է)․․․»․ Հայկ Ստեփանյանը Ռոբերտ Քոչարյանի օրվա ծրագրերի մասին

Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝  դահուկ քշելու ընթացքում վնասվածք ստանալու մասին լուրերին։  Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Հայրենիքի փրկիչի» օրվա ծրագիր՝

09։00֊12։00 Ծաղկաձոր դահուկ քշելու։

12։00֊15։00 Ռեստորան ճաշելու, մերսումներ, շոգեբաղնիք, շոփինգ։

15։00֊18։30 հանգիստ, ցանկալի է քնել։

18։30֊20 00 Հայրենիքը փրկել (եթե եղանակը բարենպաստ է)

20։00֊23։00 փորձել հասկանալ, թե ինչու՞ ոչ ոք չի հավատում, որ դու հայրենիք ես փրկում։

23։00֊03։00 Նոր ծրագիր մշակել համոզելու համար, որ քեզ իշխանությունը փող լափելու համար չի պետք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ