Տաղանդը չի ծերանում. 81-ամյա Չելենտանոյի նոր երգի տակ անգամ պարելդ է գալիս

Ադրիանո Չելենտանոն իտալացի երգիչ է, երգահան, կինոդերասան, կատակերգու, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ է։ Բեմում քայլելու ձևի պատճառով Իտալիայում նրան Չելենտանոին անվանում են «Molleggiato»:

Ադրիանո Չելենտանոն 2 անգամ արժանացել է «Դավիդ դի Դոնատելոյի» մրցանակի «Բլեֆ» (1976) և «Թավշյա ձեռքեր» (1980) ֆիլմերում տղամարդու լավագույն դերակատարման համար: 1989 թ. Չելենտանոյին շնորհվել է Միլան քաղաքի բարձրագույն պարգևը՝ Ambrogino d’oro (հայ․՝ Ոսկե ամբրոսիս)։

2007 թ. գլխավորել է «100 ամենավառ կինոաստղերի» ցանկը, որ կազմել էր Time Out ամսագիրը:

Ադրիանո Չելենտանոյի պատվին է կոչվել № 6697 աստերոիդը, որ հայտնաբերվել է 1987 թ, ապրիլի 24-ին:

1958 թ. հուլիսի 13-ին Չելենտանոն հաղթում է Անկոնայում տեղի ունեցած թեթև երաժշտության փառատոնում, որտեղ ներկայացնում էր «Il tuo bacio è come un rock» (հայ․՝ Քո համբույրն ասես ռոք լինի) երգը, և երկու տարի անց Jolly ընկերությունը պայմանագիր է կնքում Չելենտանոյի հետ և թողարկում վերջինիս ստուդիական ալբոմը՝ Adriano Celentano con Giulio Libano e la sua orchestra:

Նույն թվականին Չելենտանոն զինվորական ծառայության է ուղարկվում Կազալե-Մոնֆերատո քաղաք, ապա՝ Թուրին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ