Սվետա Կարապետյանը ելույթ է ունեցել ТНТ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Comedy բաթլ» շոուի ժամանակ եւ դարձել է գլխավոր մրցանակի համար պայքարող մասնակիցներից մեկը։ Իսկ մրցանակը 3 միլիոն ռուբլի է։
Սվետան առաջինն է բեմ դուրս եկել եւ իր ելույթը սկսել է հետեւյալ խոսքերով․ «Երբ մենք Ռուսաստան տեղափոխվեցինք հայրս ասաց․
«Սվետիկ ջան, կարեւորը ոչ մեկից չվախենաս։ Իսկ ես չէի էլ վախենում մինչեւ այդ պահը»»․․․
Այնուհետեւ Սվետան այնպես է ծիծաղեցրել հանդիսատեսին, որ ժյուրիի անդամներից մեկը՝ Միգելը, որը «Танцы на ТНТ» շոուի ժյուրիի անդամ է, բառացի լացել է ծիծաղից։