Նոր «ՏԱՔՍԻ 6» ֆիլմը՝ Women’s Club-ից

Տաքսի-ն ֆրանսիական ֆիլմ, որն իր մեջ միավորում է կինոկատակերգության, մարտաֆիլմի, արկածային ու դետեկտիվ ֆիլմի տարրեր։ Դարձել է Ֆրանսիայում արտադրված ամենահաջողակ ֆիլմը՝ համաշխարհային վարձույթում հավաքելով շուրջ 200 միլիոն դոլար։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մարսելում։ Դանիելը, թողնելով պիցցայի ցրիչի իր աշխատանքը, դառնում է տաքսու վարորդ։

Նա կատարելագործում է իր «Պեժո 406» մեքենան այնպես, որ այն վարում է բոլորից արագ։ Այդ պատճառով էլ նա հակակրանքով է վերաբերվում ճանապարհային ոստիկաններին, ովքեր հետևում են մեքենաների արագությանը։

Ճակատագրի բերմամբ նա ծանոթանում է Էմիլյենի հետ, ով ութերորդ անգամ ձախողում է վարորդական իրավունք ստանալու քննությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ