Մարգարիտա Սիմոնյանը ահազանգում է արտերկրում կատարվող նոր ոտնձգության մասին, որը կատարվում է բացառապես ռուսների հանդեպ

Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ի իր էջում գրել է.

«Արտերկրում գտնվող Chanel խանութներում ռուսներին ստիպում են ստորագրել այն մասին, որ նրանք Ռուսաստանում չեն ապրում և չեն կրելու այն Ռուսաստանում: Ես ունեմ Chanel-ի մի քանի իրեր: Ես դրանք կտամ իմ բաժանորդներին՝ Դոնբասից փախստականներին։ Դուք կարող եք հագնել այն, կարող եք այրել այն»: 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ