«Ռոբերտի մեջ նախևառաջ ինձ ապշեցրեց ազնվությունը». Բելլա Քոչարյանն անկեղծացել է

Քաղաքական գործչի կին լինելը դժվա՞ր է, ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանի կինը սատարում կալանավայրում գտնվող ամուսնուն։ ՀՀ երկրորդ նախագահի կինը` Բելլա Քոչարյանը, այս և այլ հարցերի է պատասխանել «Լեդի Sputnik» նախագծի շրջանակում։

Զրուցել է Նանա Մարտիրոսյանը

– Քոչարյանի գրքում ձեր ծանոթության մասին հիշատակում կա։ Կուզեինք լսել նաև ձեզ. ինչպե՞ս հասկացաք, որ հենց նա է ձեր տղամարդը։

– Մեր ճակատագիրը որոշեց պատահական հանդիպումը քաղաքում, թեև մենք վաղուց էինք ճանաչում իրար. մինչև հինգերորդ դասարանը համադասարանցիներ ենք եղել, հետո սովորել ենք նույն դպրոցում, բայց, այսպես ասած, դպրոցական ընկերություն կամ սեր չի եղել։ Ամեն ինչ տեղի ունեցավ հետո։ Իհարկե, ես չգիտեմ` ինչու հենց այդպես եղավ, որովհետև կյանքում ամեն բան ենթարկվում է մեզ անհայտ օրենքների։ Մենք ամուսնացանք, ծնվեցին երեխաները։ Աշխատում էինք, տան գործերով զբաղվում։ Մեր ծնողները մշտապես մեր կողքին էին` պատրաստ օգնելու երիտասարդ ընտանիքին։ Մեծ երջանկություն է լավ ծնող ունենալը։

Ռոբերտի մեջ նախևառաջ ինձ ապշեցրեց ազնվությունը, ինքնաբավ լինելը, սեփական ուժերի հանդեպ վստահությունը, առաջ շարժվելու ձգտումը, նվիրվածությունն այն գործին, որով զբաղվում էր կոնկրետ ժամանակահատվածում։ Նույնիսկ կոմսոմոլի աշխատանքը, որը շատերը ձանձրալի էին համարում, նա հետաքրքիր դարձրեց։

Չգիտեմ` հնարավոր է արդյոք միանգամից հասկանալ` քո տղամարդն է, թե ոչ։ Այսպես թե այնպես, արդեն տասնյակ տարիներ մենք միասին ենք։ Այդ փաստն ինքնին պատասխանում է այդ հարցին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ