Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը կատարել է MG-ն (ԱՄՆ):
Երգչուհու համերգի կազմակերպչական թիմը հայտնել է, որ Dream երգի տեսահոլովակը նկարահանվել է տարվա բոլոր եղանակներին՝ ամռանը, աշնանը, ձմռանը, գարնանը:
Այն հագեցած է բազմաթիվ տեսարաններով և բավականին գունեղ է: Նկարահանման գործընթացը բավականին երկար է տևել:
Տեսահոլովակի հագուստների հեղինակը Լիլիթն է:
Տեսահոլովակը սիրով կներկայացնենք ձեր դատին․․․