Արցախում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ադրբեջանական զորքերը դեռ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում են

Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել:

Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: Դրան զուգահեռ, շարունակվում են աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին վերադարձնել իրենց ելման դիրքեր:

Շտաբը հորդորում է բոլորին ցուցաբերել հանդարտություն և հետևել պաշտոնական լրահոսին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ