Գյուղացիները դժգոհեցին, որ ցածր՝ 5 տոկոսով 10 մլն դրամի չափով գյուղատնտեսական վարկերն այսօր իրենց հասանելի չեն, դրանք ստանում են «մեջք» ունեցողները, սովորական գյուղացիներին չեն տալիս: «Ի՞նչ է նշանակում մեջք ունենալ»,- հարցրեց վարչապետը:
Գյուղացիներն ասացին, որ մարզպետարանում ու գյուղապետարանում ծանոթ ունեցողներին են հասնում մատչելի վարկերը:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ի պատասխան ասաց, որ այդ վարկերն ստանալու համար գյուղացիները դասընթացների պետք է մասնակցեն, հավաստագրեր ստանան, որպեսզի այդ հավաստագրերով վարկեր ստանան:
Ովքեր չեն մասնակցել դասընթացներին, ըստ մարզպետի, չեն կարող օգտվել այդ ծրագրից: Գյուղացիներն ի պատասխան պնդում էին, որ ծանոթ-բարեկամով դասընթացներին չմասնակցած մարդիկ մատչելի գյուղվարկեր են ստանում: