«Ալիկ Սերգեյիչն իմ խնամին ա»․ գյուղացիները վիճեցին վարչապետի ներկայությամբ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ մարտի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարաված այցով մեկնել է Հայաստանի գյուղեր:

Գյուղացիները դժգոհեցին, որ «ջահելությունը վարկերի տակ են, ջերմոցներում ինչ աշխատում, տանում վարկերն են փակում»:

Ըստ գյուղացիների՝ նախկին իշխանութունների օրոք բարձր տոկոսներով ստացած գյուղվարկերը դեռ մինչև այսօր չեն կարողացել մարել: Վարչապետն ասաց, որ կդիտարկեն հարցը, որ նախկին բարձր տոկոսներով գյուղվարկերը հնարավորության դեպքում փոխարինեն ցածր տոկսներով վարկերով:

«Ինչո՞ւ կոոպերացիաներ չեք հիմնում, կոլեկտիվներ հիմնեք, լիզինգով տեխնիկա գնեք, վարկերի տոկոսներն էլ ավելի ցածր կլինեն: Պետք է ձեր միջից ընտրեք մեկին, որ այդ ամբողջ տնտեսությունը կառավարի: Թե չէ առանձին-առանձին չի լինի»,- ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ