«Գառը յոնջա ուտո՞ւմ ա». վարչապետը՝ գյուղացուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առանց նախօրոք իրազեկելու մեկնում է մարզերից մեկի գյուղերից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա, սակայն, չբացահայտեց, թե որ գյուղ է մեկնում:

«Եթե արդյունքը լինի այն, որ օգտակար է այս այցը, երևի ժամանակ առ ժամանակ այսպիսի ֆորմատով կայցելեմ Հայատսանի տարբեր գյուղեր ու մարզեր՝ առանց պաշտոնյաներին տեղյակ պահելու:

Հիմա արդեն գիտեմ, թե որ գյուղ ենք գնում, բայց չեմ ասում, որպեսզի ավելորդ աժիոտաժ չսկսվի և մեր այսօրվա նպատակը կարողանանք իրագործել»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ սա լավ պրակտիկա կարող է լինել, որը պետք է կրկնել: Մարդկանց հետ անմիջական շփումն, ըստ նրա, չափազանց կարևոր է անձամբ իր հետ:

«Շատ կարևոր է չկորցնել զարկերակը, մարդկանց հետ անմիջական կապը: Հույս ունեմ այսօրվա այցն իր նպատակին կծառայի»,- հավելեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ