«Դպրոցի ուսմասվարը մեր մարզպետի մորաքրոջ հարսն է». արարատցին` վարչապետին

Փաշինյանն այսօր առանց նախօրոք իրազեկելու մեկնում է մարզերից մեկի գյուղերից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա, սակայն, չբացահայտեց, թե որ գյուղ է մեկնում:

«Այսօր որոշել եմ առանց նախապատրաստության մարզերից մեկի գյուղերից մեկը այցելել: Գյուղի անունը տեղյակ չեմ պահել նույնիսկ մարզպետին:

Բնականաբար, գյուղացիները չգիտեն, որ գնում եմ: Եվ նման այցի նպատակը հետևյալն է, որ տեղում, առանց նախապես կազմակերպված միջոցառումների մարդկանց հետ շփվելու հնարավորություն ունենամ, տեսնեմ ինչպես են ապրում, ինչ պրոբլեմներ ունեն, ինչ տրամադրություն ունեն, ինչ խնդիրներ կան, որ կարելի է արագ լուծել, կառավարությունն ինչ պետք է անի, ինչ են ակնկալում, այդ ակնկալիքներից որ մասն է, որ արագ կարող ենք անել, որ մասի վրա է, որ պետք է աշխատել»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը գյուղ մեկնելու ճանապարհին էր, ասաց, որ ուղիղ եթերով այս մասին նախօրոք տեղեկացնում է, որովհետև չգիտի, թե ինչ կստացվի այս այցից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ