Փառուխում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումի մի մասը, մնացածը դեռ տեղում են, դիքավորված

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում:  ՌԴ ՊՆ-ից հայտնել են, թե բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի շրջակայքից։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ապահովել են Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի երեք շարասյուների ուղեկցումը՝ երկուսը հյուսիսային և մեկը՝ հարավային ուղղությամբ:

Սակայն ըստ մեր տեղեկությունների  Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են միայն  Փառուխ գյուղից, իսկ գյուղի շրջակայքում դեռ դիրքավորված  են ադրբեջանցի զինվորականները,  և  ոչ  բոլորն են վերադարձել ելման  դիրքեր, ինչն էլ ավելի խորը կասկածներ է հարուցում, որ այս ամենը շատ ավելի վաղ պլանավորված և համատեղ իրականացված օպերացիա էր։

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից  հետո, որբ ՌԴ խաղաղապահների Արցախում տեղակայվեցին, խաղաղապահենրի պատասխանատվության գոտում նույն սցենարով Ադրբեջանի կողմից բռնազավթվեցին նաև Խծաբերդ-Հին Թաղեր  գյուղերի տարածքներները, որն այդեպս  էլ չազատագրվեց ադրբեջանցիներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ