«Голос Дети» մրցույթի լսումների հերթական փուլում ելույթ է ունեցել Դոնի Ռոստովից հայազգի Ռոբերտ Բագրատյանը:
13-ամյա հայ տղան կատարել է Queen խմբի հայտնի «The show must go on» երգը՝ իր կատարմամբ հիացնելով հանդիսատեսին ու ժյուրիի անդամներին:
Դահլիճը ծափերով և «բրավո» կոչերով է ընդունել նրա կատարումը:
Ռոբերտի ելույթի ժամանակ նրա կողմն են շրջվել ժյուրիի երկու անդամները՝ Սվետլանա Լոբոդան ու Վալերի Մելաձեն: Նա ընտրել է Լոբոդային: