Վարչապետն ուղիղ եթերում շփվում է գյուղացիների հետ

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ առանց նախապատրաստությունների այցելել է ՀՀ գյուղերից մեկը, որտեղ շփվում է գյուղացիների հետ, ծանոթանում նրանց գյուղատնտեսական աշխատանքներին։

Մինչ բուն շփումները Փաշինյանը մտավ գյուղի խանութ, քաղցրավենիք գնեց երեխաների համար ու բաժանեց ճանապարհին նկատած երեխաներին։

Ապա մտավ գյուղացիներից մեկի տուն ու հետաքրքրվեց գյուղատնտեսական աշխատանքներով՝ կարտոֆիլի ցանքերով, ընտանիքի՝ արտագնա աշխատանքի մեկնած հոր գործերով և այլն։

Մինչ տեղ հասնելը, վարչապետն ուղիղ միացմամբ տեղեկացրել էր, որ առանց նախազգուշացման է մեկնում գյուղ, որ աժիոտաժ չստեղծվի ու անմիջական շփում ստացվի գյուղացիների հետ։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, March 16, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ