Երեկվանից ֆեյսբուքի սպեցնազը վայ վույ են դրել, թե բա չեն կռվում․ ու՞մ երեխեքի հաշվին եք կռիվ կռիվ խաղում, կամ ինչի դուք չեք գնում, գնացել եք դիրքը պահելու, չեն թողե՞լ

Մկրտիչ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մի բանել է սպանիչ։Երեկվանից  ֆեյսբուքի սպեցնազը ( հիմնականում նրանք, որոնք տանը բազմոցին նստած ավտոմատ են կրակում ) վայ վույ են դրել, թե բա չեն կռվում, չեն ուզում կռվել, Հայաստանը զորք զենք բան ման չի ուղարկում։

Ժող ջան, ու՞մ երեխեքի հաշվին եք կռիվ կռիվ խաղում, կամ ինչի դուք չեք գնում, գնացել եք դիրքը պահելու, չեն թողե՞լ…

Նայում եմ՝ կռվողները կռվում են, դիվանագետները շատ թե քիչ աշխատում են, համենայնդեպս գրեթե բոլոր խողովակներով բարձրաձայնում են հարցը։

Ու մեկ էլ հոպ՝ պղտոր ջրի ձկնորսները կարթերն առած ընկել են ֆեյսբուքի պղտոր ջրերի մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ