Հայ տղան իր հիասքանչ կատարմամբ ստիպեց ծնկի գալ ռուսական «Голос»-ի ժյուրիին

Ռոբերտ Բագրատյանը ռուսական «Голос. Дети» նախագծի հերթական եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլում հիացրեց ժյուրիի անդամներին։

13-ամյա տղան այնպես կատարեց Queen խմբի The Show Must Go On երգը, որ Լոբոդան չտիրապետելով էմոցիաներին ծնկի իջավ եւ գրկեց տղային հետեւյալ խոսքերով․ «Իմ տղա, որքան էի քեզ սպասում»։

Ռոբերտի կատարման ժամանակ պտտվեց նաեւ Վալերի Մելաձեն, որը չէր թաքցնում իր հիացմունքը։

Չնայած Ռոբերտի ընտրած ստեղծագործությունը բոլորին է ծանոէ, սակայն շատ դժվար է նույնիսկ տարիքով մեծ կատարողի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ