Կիսակույր եւ խուլ շունը փրկել է կորած 3-ամյա աղջկան

Շները զարմացրել են և շարունակում են զարմացնել մարդու հանդեպ իրենց անսահման սիրով, հավատարմությամբ և օգնության հասնելու պատրաստակամությամբ:

3-ամյա Ավրորան տան բակից հեռացել էր եւ մոլորվել: Կամավորները նրան փնտրել են մոտակա անտառում եւ բլուրների վրա, սակայն ապարդյուն: Ամբողջ օրը անձրեւ էր տեղացել, իսկ երեկոյան ջերմաստիճանը կտրուկ նվազեց:

Ոստիկանությունն ու կամավորները նրան փնտրում էին 15 ժամ շարունակ:

Երեխայի տատիկը, ով նույնպես փնտրում էր նրան պատմել է, որ երկարա որոնումներից հետո, առավոտյան հանկարծ լսել է երեխայի ձայնը:

Վազելով բլուրներից մեկի ուղղությամբ նա տեսել է շանը, որն էլ տարել է տատիկին թոռնիկի մոտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ