«Հեռախոսս գողացել են, ներողություն եմ խնդրում». Արամ Մանուկյան

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Արամ Մանուկյանը՝ ներողություն է խնդրել թյուրիմացության համար։

«Ժողովուրդ ջան հեռախոսս գողացել են։

Ես շատ լավ, շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։

Ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար։

Մեղավորները անպայման կպատժվեն»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում հայտնված նախորդ գրառման մեջ նշված էր հետեւյալը․

«Երկուշաբթի գրում եմ դիմումս։  Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ