38-ամյա տղամարդը բնակարանից գողացել է 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ քաղաքացու բնակարանից կատարված գողության դեպքը:

Հայտնում է ՔԿ-ն։ Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 13-ին՝ ժամը 16։19-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12։30-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձն, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել իր բնակարան և ննջասենյակից գողացել 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը, ով տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ