«Ռուսաստանը չի կարող հույս դնել Կիևի կողմից իրավական պարտավորությունների բարեխղճորեն կատարման վրա». Լավրով

Ռուսաստանը պատճառ չունի ակնկալելու, որ Ուկրաինան կկատարի միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ցավոք, մենք առանձնահատուկ հիմք չունենք հենվելու ուկրաինական իշխանությունների կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների բարեխղճորեն կատարման վրա»,- ասել է նա։ Ռուսաստանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը, այդ թվում՝ պաշտպանության նախարարության միջոցով, ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Մենք պայմանավորվեցինք շարունակել աշխատանքը վերոնշյալ հարցերի շուրջ ինչպես մեր նախարարության, այնպես էլ պաշտպանության նախարարության միջոցով»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ