ՌԴ հարավի 11 օդանավակայանների թռիչքների արգելքը երկարացվում Է մինչև ապրիլի 1-ը

ՌԴ ավիացիան հաղորդագրություն է տարածել, ըստ որի հինգերորդ անգամ երկարացվում Է թռիչքների արգելքը Ռուսաստանի կենտրոնական մասի և հարավի 11 օդանավակայաններում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում սահմանափակվում են մինչեւ ապրիլի 1-ի Մոսկվայի ժամանակով 03:45-ը:

Այդ քաղաքներ ուղևորների տեղափոխությունը կազմակերպելու համար ավիաընկերություններին առաջվա պես հանձնարարվում Է օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները: Ռուսաստանի մյուս օդանավակայանները, ներառյալ միջազգայինները, աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են գերակեսչությունում:

Թռիչքների սահմանափակումները ՌԴ-ի ներսում սահմանվել են Ռոսավիացիայի կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու օրվանից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ