Ռուսական Սու-34-ը երկնքում պատկերել է Z տառը. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է կադրեր՝ Սու-34 ռմբակոծիչների հարվածներից Ուկրաինայի զինված ուժերի զենքերով և զինտեխնիկայով պահեստների ոչնչացումից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, որ կործանիչը հակառակորդի թիրախներին հարվածելուց առաջ երկնքում պատկերում է Z տառ, որը, ինչպես գրում է BBC-ն, Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողությանն աջակցության համընդհանուր խորհրդանիշն է:

Այն կարելի է տեսնել ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև Ռուսաստանի քաղաքներում գովազդային վահանակների վրա:

Տեսանյութը՝ այստեղ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ