«Եթե իմանամ՝ ժպիտս մեկ զինվորի կյանք կարող է փրկել, ապա էլի կժպտամ». Միրզոյանը՝ Չավուշօղլու հետ լուսանկարում ժպտալու մասին

Այսօր խորհրդարանում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փակագծեր բացեց Անթալիայում իր և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու հանդիպումից:

Նախարարի խոսքով՝ ճիշտ որոշում էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելը:

«Մենք վստահ ենք, որ Հայաստանը և Թուրքիան կարող են կարգավորեն իրենց հարաբերությունները և բացեն սահմանները: Այս գործընթացի մեջ 2 նախարարների հանդիպումը ևս իր դրական ազդեցությունն ունեցավ: Կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց երկու կողմերն էլ ևս մեկ անգամ հաստատեցին, որ շարունակում ենք երկխոսությունը առանց նախապայմանների»:

Միրզոյանը հայտնեց՝ քննարկվել ենք նաև այդ կոնտեքստում այլ ընթացիկ խնդիրներ:

Անդրադառնալով իր և Չավուշօղլու հանդիպման ընթացքում վերջինիս փողկապ չկրելուն և սոցիալական ցանցերում դրա արձագանքին, ԱԳ նախարարն ասաց.«Այդ ֆորումին առանց փողկապների ֆորմատ էր հայտարարված: Տարբեր լուսանկարներից կարող եք տեսնել, որ մի մասը կրում է փողկապ, մի մասը՝ ոչ: Թեման շատ չարչքվեց»:

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հետ լուսանկարում ժպտալու կադրին, Միրզոյանն ասաց.«Եթե ես իմանամ, ողջ հարգանքով բոլոր զոհերի և նրանց ընտանիքիների անդամների զգացմունքների նկամամբ, որ իմ ժպիտը ապագայում գեթ մեկ զինվորի կյանք կարող է փրկել, ապա ես էլի կժպտամ ու կժպտամ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ