Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կոնսոլիդացիայի կենտրոնը երեկ էլ չկայացավ… Իսկ հիմա ամենահետաքրքիրի մասով: Երեկ քոչարյանականները ռազվեդկա արեցին ու վստահաբար տխրեցին. հաշվարկել էին, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների տերերը պետք է երախտագիտությամբ հիշեն իր «առատաձեռնությունը», երբ նրանց լավ աչքով է նայել:
Բառիս բուն իմաստով այդ ճամբարիկը սադրիչների բանակ էր գործուղել Օպերա, որպեսզի տեղավորվեն բողոքող օբյեկտատերերի զգացմունքների տիրույթում, ծիկրակեն ու հարմար պահի վանկարկեն՝ Ռոբերտ վարչապետ, հըթնացս էլ թեժացնեն ոստիկանների հետ նրանց բախումը:
Ժողովրդին ու ոստիկանությանը սադրելու քոչարյանական տեխնոլոգիաներին բոլորս էլ առիթ ունեցել ենք հանդիպել 1999-ից հետո՝ բոլոր միտինգներում: Որքան էլ սադրիչների սերունդ է փոխվել, դպրոցը մնացել է նույնը:
Ու մեծագույն մեղք է սադրիչների այդ խմբին ժողովուրդ, ակտիվիստ կամ ցուցարար կոչելը, մի հատ էլ պահանջել, թե ինչու իրավապաշտպան կազմակերպությունները սադրիչների իրավունքները չեն պաշտպանում…»:
Կոնսոլիդացիայի կենտրոնը երեկ էլ չկայացավ….Իսկ հիմա ամենահետաքրքիրի մասով: Երեկ քոչարյանականները ռազվեդկա արեցին ու…
Posted by Styopa Safaryan on Friday, March 15, 2019