ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի մասնակցելու Միջխորհրդարանական վեհաժողովին, ոչ թե մեկն ել է Բադեն-Բադեն զառ նետելու, թղթախաղ խաղալու

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Ինդոնեզիայում Միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար Բալի մեկնած ԱԺ նախագահի գլծավորած պատվիրակությանն ուղղված  շահարկումներին ու քննադատություններին։  Գրառման մեջ մասնավորապես ասվում է։

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ինդոնեզիա՝ մասնակցելու Միջխորհրդարանական 144-րդ վեհաժողովին։ Ընդ որում, վեհաժողովին ներկա էին 110 երկրի խորհրդարանների պատվիրակներ, որոնք, ի դեպ, ներկայացված էին առաջին դեմքերով։

Բայց սա ամենևին չի խանգարում որոշ շրջանակներին, այդ թվում նաև ընդդիմադիր խորհրդականներին, որպեսզի էժան շահարկումներ անեն, թե «տեսեք-տեսեք ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի»։

Եվ՞․․․ նույն վեհաժողովին մասնակցելու համար Բալի են մեկնել ևս 110 երկրների խորհրդարանական պատվիրակություններ։

Կներեք, բայց ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի մասնակցելու Միջխորհրդարանական վեհաժողովին, ոչ թե մեկն ել է Բադեն-Բադեն զառ նետելու, թղթախաղ խաղալու, վաննաներ ընդունելու ու քթերը ցողունային բջիջներ քաշելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ