Հարազատները աղջկա շիրիմին գրանիտե iPhone են կանգնեցրել, որի կողքով ոչ ոք չի կարողանում անտարբեր անցնել

Ռուսաստանի Ուֆա քաղաքի  գերեզմանատներից մեկում տեղադրվել է մարդու հասակի բարձրությամբ հսկայական iPhone 6-ի տեսքով գրանիտե հուշաքար: Այս մասին հաղորդում է Ufa1-ը:

Հուշաքարի արտաքին տեսքը ճշգրտորեն փոխանցում է գաջեթի դետալները. կողքին փորված են ձայնի կարգավորման կոճակները, հետևի վահանակի վրա` տեսախցիկ, լապտեր, ապրանքանիշ և «խնձորի» լոգոն:

Ճակատային վահանակի վրա մահացած երիտասարդ աղջկա դիմանկարն է: Քանդակի հիմքում ընկած է QR կոդը:

Լրատվամիջոցը գրում է, որ նման գերեզմանաքարի արժեքը կարող է հասնել 104 հազար ռուբլու:

Սգո ծառայությունների գրասենյակները հաճախ են նմանօրինակ հուշաքարեր պատվիրում Չինաստանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ