Ադրբեջանը ականանետ է կիրառել Աղդամի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ մարտի 13-ին ականանետից 9 արկ են արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Աղդամի ուղղությամբ 60 մմ ականանետեր են կիրառվել մարտի 13-ին` ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում: Արձակվել է 9 արկ»,- ասաց Հասրաթյանը:

Սենոր Հասրաթյանը նշեց, որ Պաշտպանության բանակը որևէ կորուստ չի կրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ