Մինչև 80 սմ ձյուն․ ինչ իրավիճակ է Արցախի ճանապարհներին

Ժամը 21։00-ի դրությամբ Մարտակերտի շրջանի բոլոր համայնքների ճանապարհները բաց են, դժվարանցանելի է բարձր լեռնային գոտիներում: Շրջանում ձյան շերտի բարձրությունը կազմում է 30-40 սմ:

Մարտունու շրջանի միջհամայնքային բոլոր ճանապարհները դժվարանցանելի են: Ձյան շերտն այստեղ կազմում է 60-80 սմ: Դժվարանցանելի են նաև Ասկերանի շրջանի ճանապարհները:

Փակ են Սարուշեն և Մխիթարաշեն գյուղերի ճանապարհները։ Ձյան շերտը շրջանում 40-45 սմ է: Բոլոր ճանապարհահատվածներում կատարվում են մաքրման և աղցանման աշխատանքներ։ Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը:

Այս պահին Արցախի Հանրապետության բարձր լեռնային շրջաններում տեղում է ձյուն։ ԱՀ ՆԳ նախարարությունը հորդորում է՝ Եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ