Ֆրանսիան սառեցրել է Ռուսաստանի ԿԲ-ի 22 մլրդ եվրոյի ակտիվները

Ֆրանսիան սառեցրել է Ռուսաստանի բանկի 22 մլրդ եվրոյի ակտիվները, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը: «Մենք սառեցրել ենք Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները 22 միլիարդ եվրոյի չափով:

Բացի այդ, մենք սառեցրել ենք ակտիվներ ֆրանսիական հիմնարկներում մասնավոր անձանց հաշիվներում 150 միլիոն եվրոյի չափով»,- ասել է նա RTL ռադիոկայանի եթերում Նրա խոսքով՝ Ֆրանսիայի տարածքում սառեցվել է մոտ 30 ռուսաստանցիներին պատկանող կես միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ անշարժ գույքը, ինչպես նաև կալանվել է երկու մեծ զբոսանավ ՝ 150 մլն եվրո ընդհանուր արժողությամբ:

Լը Մերը պարզաբանել է, որ անշարժ գույքի սառեցումը չի ենթադրում սեփականության օտարում հօգուտ պետության։ Խոսքն այն մասին է, որ սեփականատերերը չեն կարող այն վերավաճառել կամ օգտագործել շահույթ ստանալու նպատակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ