Գերմանիան ռուսական գազը կփոխարինի կատարականով

Գերմանիայի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը պայմանավորվել է համագործակցել Կատարի հետ էներգետիկ ոլորտում, որը նախատեսում է սեղմված բնական գազի մատակարարում։ Այս մասին հայտնում է Die Welt-ը։
Հաբեկը Կատարի էմիրի հետ Դոհայում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության է եկել երկարաժամկետ էներգետիկ գործընկերության մասին։

Նախարարը նշել է, որ այժմ ընկերությունները պետք է կոնկրետ պայմանագրեր կնքեն սեղմված մատակարարումների վերաբերյալ։

Էկոնոմիկայի նախարարության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Գերմանիան մտադիր է մինչև աշուն վերացնել կախվածությունը ռուսական ածխից, իսկ մինչև 2022 թվականի վերջը՝ հրաժարվել նաև ռուսական նավթից։ Միաժամանակ, Հաբեկը խոստովանել է, որ ռուսական գազից կախվածությունից ազատվելն ավելի դժվար կլինի, քանի որ Գերմանիան սեղմված բնական գազի ներկրման համար բավարար հզորություններ չունի։

Նախարարը նշել է, որ այժմ Գերմանիայի հիմնական նպատակը երկրում ՍԲԳ տերմինալների կառուցումն է, իսկ Բեռլինը գազի մատակարարման շուրջ բանակցություններ է վարում Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Կատարի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ