«Եթե Պուտինի հետ իմ բանակցությունները ձախողվեն, 3-րդ համաշխարհային պատերազմը կսկսվի». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ կան «փոխզիջումներ», որոնց Ուկրաինան չի կարող գնալ Պուտինի հետ բանակցություններում, փոխանցում է CNN-ը։

Լրատվամիջոցի թղթակից Ֆարիդ Զաքարիան Զելենսկիին հարցրել է Ռուսաստանի պահանջների մասին, ներառյալ այն, որ նրանք ընդունում են՝ Ղրիմը Ռուսաստանի մաս է, որ Դոնբասի երկու հանրապետությունները անկախ հանրապետություններ են, և որ նրանք երաշխավորում են՝ Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

Զելենսկին ասել է.
«Կան փոխզիջումներ, որոնց մենք պատրաստ չենք որպես անկախ ժողովուրդ։ Մեր տարածքային ամբողջականության և մեր ինքնիշխանության հետ կապված փոխզիջումներ չեն կարող լինել, և ուկրաինացի ժողովուրդը խոսել է դրա մասին։ Նրանք ռուս զինվորներին չդիմավորեցին ծաղկեփնջերով, նրանք խիզախորեն ողջունեցին նրանց՝ զենքը ձեռքին»։

CNN-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն զգուշացրել է, որ եթե բանակցությունների որևէ փորձ ձախողվի, դա կարող է նշանակել, որ երկու երկրների միջև պայքարը կհանգեցնի «երրորդ համաշխարհային պատերազմի»։

«Ես պատրաստ եմ բանակցել նրա հետ։ Ես պատրաստ էի վերջին երկու տարիներին։ Եվ ես կարծում եմ, որ առանց բանակցությունների մենք չենք կարողանա ավարտել այս պատերազմը»,-CNN-ին տված հարցազրույցում ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ