Ծաղկաձորի մոտակայքում 17 ավտոմեքենա է բախվել, կա 3 տուժած

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 20-ին, ժամը 11։37-ին ահազանգ է ստացել, որ Երևա-Սևան ավտոճա­նապարհին՝ Ծաղկաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ ՀՀ ԱԻՆ-ի նախնական տվյալների՝ բախվել է մոտ 17 ավտոմեքենա, կա 3 տուժած։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ