Հաշվի առնելով «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնի բացառիկ առաքելությունն ու կարևորությունը Հիմնադրամը որոշում է կայացրել աջակցել հաստատությանը և փոխանցել 194,000,000 ՀՀ դրամ գումար:
Այսպիսով, 2019 թվականին Զինվորների տունը իր գործունեությունը կկարողանա անխափան շարունակել նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի շնորհիվ:
Հավելենք, որ Հիմնադրամի և Պաշտպանության նախարարության աջակցության արդյունքում, ներկա պահին, լուծվել է Կենտրոնի ֆինանսավորման 60 տոկոսը, ինչը հնարավորություն կտա 1300 զինվորի տրամադրել լիարժեք վերականգնողական բուժում, ինչպես նաև լուծել նրանց ուսումնական, սոցիալական և իրավական խնդիրները:
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը 2018 թվականին մի քանի անգամ այցելել է Զինվորի տուն, ծանոթացել է առկա խնդիրներին և խոստացել էր հնարավորինս արագ լուծել դրանք: