Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Արա ես մենակ զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր ասում են՝ պետք չէր այդպես խոսել Բելառուսի հետ, բա որ ՀԱՊԿ-ը ջղայնանա: Արա ինքնասիրությունա, բանա լսե՞լ եք դրա մասին: Հո մեզ փողոցից չեն գտել, հո մենք ոչխարի հոտ չենք, որ աշխարհում ինչքան բեղավոր շան որդի կա վրեքս ինքնահաստատվի:
Հիշեք, որ քաղաքականությունը դա նույն փողոցային կյանքնա ուղղակի մի քիչ էլիտար միջավայրում: Ինչպես բոլոր տեղերում այնպես էլ միջազգային հարաբերությունների մեջ սիրում ու հարգում են թասիբով պետություններին: Իսկ մենք հավի ճուտ չենք եղել ամբողջ պատմության ընթացքում ու հիմա էլ հավի ճուտ չենք լինելու, որ երբ ուզենան վզքաշ անեն:
Նույնսիկ ցեղասպանության տարիներ, երբ թուրքերը սրի էին քաշում մի ողջ ժողովրդի կային հայեր, ովքեր վզները չդրեցին թուրքի սրի տակ, կային հայեր, ովքեր հետները գոնե մեկ թուրք տարան էն աշխարհ, կային հայեր, ովքեր սեփական մարմնով պաշտպանեցին ընտանիքներ:
Հիմա դուք եզակի հնարավորություն եք ստացել, որպեսզի հասկանանք՝ դուք էն վիզը թուրքի սրի տակ դնող հայն եք, թե՞ օդի մեջ թուրքը սուրը ձեռքով պահող ու ընտանիք փրկող: Դուք որոշեք, մենք արդեն որոշել ենք»: