Հրթիռակոծվել է Լվովի օդանավակայանի մերձակա տարածքը

Մարտի 18-ի առավոտյան Լվովում և շրջակայքում մի քանի պայթյուն է հնչել. ռուսական ուժերի կողմից հրթիռակոծվել է օդանավակայանի մերձակա տարածքը, այս մասին հայտարարել է քաղաքապետ Անդրեյ Սադովոյը:

Հիշեցնենք, որ վերջերս Financial Times-ը հրապարակել էր Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև պատերազմի ավարտի մասին համաձայնագրի ենթադրյալ նախագիծը: Հրատարակության համաձայն՝ համաձայնագիրը ներառում է Կիևի հայտարարությունը ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելու մասին՝ դաշնակիցների կողմից անվտանգության երաշխիքների և Ուկրաինայից փետրվարի 24-ից հետո իր տարածք մտած ռուսական զորքերի դուրսբերման դիմաց։

Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ այս համաձայնագիրը արտացոլում է ռուսական կողմի դիրքորոշումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ